ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարեն Անդրեասյանն իր հետ կտանի՞ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ը ՀՀ արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր հետ ԲԴԽ կտանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:

Ինչպես հայտնի է, նախորդ տարվա սեպտեմբերին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել իր աշխատասենյակում եւ արդյոք որոշումներ կայացնելիս նայո՞ւմ է Փաշինյանի լուսանկարին։ Ի պատասխան Կարեն Անդրեասյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, պետության  ղեկավարի  լուսանկարը խորհրդանիշ է եւ այո, նաեւ լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ եւ պահպանել այն բոլոր պահանջները, որոնք մեր առաջ դրել է վարչապետը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս