Որոնք են Մադրիդյան երեք սկզբունքները. ինչու Փաշինյանը մոռացավ ամենագլխավորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի  ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ղարաբաղյան բանակցությունների մասին, կրկին հիշեց նախկին իշխանություններին  եւ նրանց մեղադրեց ընդհուպ կապիտուլյացիայի փաստաթուղթ թողնելու եւ հեռանալու մեջ:

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մեղադրում է, որ դրանցով փաստացի ճանաչվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

«Արդյո՞ք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում և ո՞ր իշխանությունն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Որովհետև այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Իսկ ինչ են ասվում Մադրիդյան սկզբունքներում.

Մադրիդյան սկզբունքները երեքն են՝

Ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում,

Պետությունների տարածքային ամբողջականություն,

Իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշում:

Այսինքն, ըստ  նույն մադրիդյան փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեի միջոցով, որը թույլ էր տալու ցանկացած կարգավիճակի հնարավորություն: Այդ կետի մեջ նշվում էր նաև, որ այն կազմակերպվելու էր 1988 թ․-ի Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ համամասնությամբ:  Նա չի խոսել նաեւ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման մասին եւ հիշատակել է միայն տարածքների ամբողջականության հարցը:

Ն. Հ.




Լրահոս