«Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների և նվաստացման։ Այժմ էլ նոր տեսանյութում ցուցադրվում են սառնասրտորեն իրականացվող մահապատիժներ։ Սրանք ռազմական հանցագործություններ են»։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին։
«Բոլոր հայ ռազմագերիները պետք է ապահով տուն վերադարձվեն․ հենց հիմա»,- շեշտել է Շիֆը: