ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հրաժարվում է արցախահայության ինքնորոշման իրավունքի հարցում դերակատարում ունենալ․ Բորիս Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ArmLur.am-ի հետ զրույցում նկատում է՝ խոշոր խաղացողները՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն տարածաշրջանում փորձում են նվազեցնել Ռուսաստանի դերակատարությունը: Միեւնույն ժամանակ Իրանն է միայնակ մնացել եւ չկա մի երկիր կամ միություն, որի հետ կարող են միանալ:

Միեւնույն ժամանակ Նավասարդյանը նկատում է, թե սխալ են այն պնդումները, թե Հայաստանը պետք է ամբողջովին վերանայի ՌԴ-ի դերակատարությունը, քանի որ դա իր հետեւանքները կարող է ունենալ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որի մի կետում ասվում է.

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս