ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՂԵ՞Լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին կառավարության շենքի մոտից ոստիկանությունը «հրավիրեց» բաժին, որից հետո  նա ձերբակալվեց: Վարդգես Գասպարիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 258 եւ 316 հոդվածների 1-ին մասերով` խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստի հանցանքն այն է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին տեսնելով` սկսեց բղավել «խուլիգա՛ն Սարգսյան»: Բայց նրա «վրա դրվեց» իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք: Թե որտեղ, ում նկատմամբ եւ ինչ տեսակի բռնություն է գործադրել Գասպարին, այդպես էլ անհասկանալի մնաց: Ի՞նչ ընթացքի մեջ է գործը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, թե նախաքննությունը դեռ շարունակվում է:




Լրահոս