ԱՄՆ-ը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը. պետքարտուղարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահի և վարչապետի հանդիպումից, ողջունում ենք նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«ԱՄՆ-ը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացին։

Նահանգները հատկապես ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը: Այդ առաքելությունը կողմերի միջև վստահության ստեղծման ներուժ ունի և շարունակում է խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև», – նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս