ՖՈՏՈ. Սիլվի Բարկովան՝ երեխային Հայաստանում ունենալու, սեռի եւ զգացողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո բնակություն է հաստատել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում  իր երկրպագուներին հայտնել է գեղեցիկ կարգավիճակի մասին: Դերասանուհին շուտով որդի է ունենալու:

ArmLur.am-ի հետ զրույցում Սիլվին, խոսելով զգացողությունների մասին, ասաց, որ զգում է իրեն  հիասքանչ ու հիասքանչ զգալու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում է, եւ ի ուրախություն նրա՝ երեխային լույս աշխարհ կբերի հենց հայրենիքում:

Անդրադառնալով սեռի ընտրությանը՝ դերասանուհին նշեց.  «Ինչպես բոլոր զույգերի մոտ նախընտրությունը նույնն է՝  ամուսինս տղա էր ուզում, իսկ ես ՝ աղջիկ»,-նշեց դերասանուհին:

Իսկ ինչ վերաբերվում է երեխայի անվան ընտրությանը, դերասանուհին ասաց, որ նախապես մի քանի անուն որոշել են, քննարկել, բայց դեռ վերջնական ընտրություն չեն կատարել, ինչպես դերասանուհին է ընդգծում, դեռ ժամանակ ունեն կորոշեն:

Նշենք, որ Սիլվիի ամուսինն ազգությամբ հնդիկ է: Ամուսնությունից հետո զույգն ապրում է Հնդկաստանում: Այս օրերին, սակայն, Սիլվին Երեւանում է, եւ  փոքրիկի համար խնջույքն այստեղ են կազմակերպել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս