ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է ցանկություն հայտնել զինվորական դատախազ դառնալ. մեկ դիմում Գլխավոր դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` զինվորական դատախազ դառնալու համար դիմում է ներկայացրել ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը: Ինչպես հայտնի է Գլխավոր դատախազությունը զինվորական դատախազ է փնտրում եւ մրցույթ է հայտարարել, որը կկայանա հոկտեմբերի 21-ին, եւ ըստ մեզ հասած լուրերի՝ արդեն զինդատախազ դառնալու մեկ անձի դիմում կա Գլխավոր դատախազությունում:

Ի դեպ Ժողովուրդ» օրաթերթը դռեւս սեպտեմբերի 7-ին գրել էր, որ ՀՀ զինվորական դատախազն Վահե Հարությունյանը պաշտոնից կազատվի եւ մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունն այս պաշտոնի համար արդեն թեկնածու ունի, ում մասին առաջիկայում կխոսվի։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: Զինդատախազությունը, նկատենք, Գրիգորյանի համար անծանոթ կառույց չէ, քանի որ նա նախկինում աշխատել է Զինվորական քննչականում ու այնտեղ տարբեր պաշտոններ զբաղեցրել:

Քնար Մանուկյան




Լրահոս