«Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցները լուրջ տարաձայնություններ չունեն». հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների անցկացումն իր տարածքում, իսկ սեպտեմբերին պաշտոնական Երևանը իր հերթին որոշում էր կայացրել չմասնակցել զորավարժություններին: