ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները 42 անձի են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ից 10-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1591 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 277 անձ։ 35 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ փակված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ կեղծված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 252 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 582-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 42 անձի։ Ի դեպ, անցած ուրբաթ օրը, երեկոյան, Երևանի պարեկները մայրաքաղաքում ուժեղացված ռեժիմով են ծառայություն իրականացրել և վերոհիշյալ 1591 խախտումից 161-ը հայտնաբերել են մի քանի ժամվա ընթացքում։ Ուժեղացված ծառայության ժամանակ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 16, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 22 անձ, 27 տրանսպորտային միջոց շահագործվել է տեխնիկական զննություն չանցած, 9-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Հոկտեմբերի 3-ից 10-ը Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1222 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 114 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 131 անձ։ 10 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 72-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 286-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 5 անձի։




Լրահոս