Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) որոշում Է ընդունել, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել իր գործունեությունն Ուկրաինայի տարածքում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր թիմերն այսօր դադարեցրել են աշխատանքը»,-ասվում Է ԿԽՄԿ-ի մամուլի քարտուղարի պատասխանում, որը գործակալությանն Է ուղարկվել Էլեկտրոնային փոստով:
Reuters-ը հաղորդել Է, որ Փախստականների գործերի նորվեգական խորհուրդը նույնպես հայտարարել Է օգնության ցուցաբերման ակտիվությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ մինչեւ անվտանգ դառնալը: Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայում օդային տագնապ Է հայտարարվել երկրի ողջ տարածքում: Մի շարք պայթյուններ են որոտացել առավոտյան Կիեւում, ինչպես նաեւ Ուկրաինայի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի մարզում, Օդեսայում եւ Խարկովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: