Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 123 կմ –135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և մոնիտորինգի համակարգերի շարունակական ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է Aliq Media-ն։
«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: