ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՄ-ն Հայաստանի մասով այսօր որոշում կկայացնի. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության անդամ երկրների դեսպաններն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ակնկալվում է, որ կհանդիպեն Բրյուսելում, կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ: Այս մասին Եվրախորհրդարանում դեռ երեկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է հայտնել:

Առաքելությունը, նշենք, Ադրբեջանի հետ սահմանին դիտորդներ տեղակայել է նշանակում, որ կամրապնդի երկուստեք վստահությունն ու կնպաստի դելիմիտացիայի իրականացման համար:

Նշենք, որ Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցություններից հետո:

Քառակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Բաքուն, որ մինչ այդ մերժել էր տեղում եվրոպական զինված ուժեր տեղակայելու առաջարկը, այժմ խոստացել է՝ համագործակցել անզեն առաքելության դեպքում:

Սևակ Վարդումյան




Լրահոս