Հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Աստանայում Միրզոյանը մասնակցելու է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Խոսնակի փոխանցմամբ՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: