Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 110․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով եւ հայտնել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի համար մեղադրում է Սերժ Սարգսյանին. «Կրկին անգամ ասում եմ, որ մեզ ուղղված բոլոր, առանց բացառության բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են, իրե՛նք՝ սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից։ Որովհետեւ էն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, բանակցային էն թուղթը որ թողել է, եթե այդ չափանիշներով եւ այդ բանաձեւերով գնահատենք, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը եւ հեռացել է։ Եկեք սա արձանագրենք»։ Նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման ընթացքում իր թիմակիցներին պատմում էր իր՝ վարչապետ ընտրվելուց ընդամենը 4 օր հետո Սոչիում՝ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։

Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն հորդորել են իրեն օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից լուծել ղարաբաղյան հարցը, եւ շեշտել. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։ Ըստ այս հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է փաստում, որ, ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների, բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում»։ Այսպիսով, փաստենք, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։։




Լրահոս