Պրահայի հանդիպումից հետո Ֆրանսիայից պատվիրակություն է եկել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահի խորհրդական տիկին Իզաբել Դյումոնը և Մինսկի խմբի համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց պարոն Բրիս Ռոքֆոյը Ադրբեջան և Վրաստան կատարած այցից, ինչպես նաև նախագահ Մակրոնի, նախագահ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հոկտեմբերի 6-ի Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ժամանեցին Երևան՝ հանդիպելու Հայաստանի իշխանությունների հետ:

Քննարկվել են ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնց Ֆրանսիան ցուցաբերում է իր լիակատար աջակցությունը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և երաշխիքների շուրջ բանակցությունների միջազգային մեխանիզմի հարցը:

Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայելու հարցը՝ համաձայն Պրահայի քննարկումների արդյունքների: Ֆրանսիան գտնում է, որ սա վստահության ամրապնդման միջոց է՝ սահմանային լարվածությունը մեղմացնելու համար: Բացի այդ, նկատի ունենալով տեղի ունեցած ուժերի տեղաշարժը, ընդգծվել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության հարգմանը:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև սահմանի սահմանազատմանը, հաղորդակցության ուղիների բացմանը և հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր:

Ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության՝ Ֆրանսիան գործընկերների հետ միասին կշարունակի իր լիակատար աջակցությունը ցուցաբերել բոլոր չլուծված հարցերի շուրջ երկխոսության և առաջընթաց գրանցելու հարցում:




Լրահոս