ԼԱՎ Է` ԾԵԾ ՈՒՏԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բազմիցս ասել եմ, որ ավելի լավ է` ծեծ ուտեմ, քան թերթը կանգնի փակման առաջ»,-երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` նախկինում հայաստանցի օլիգարխները կամ իշխանավորները եթե դժգոհություններ էին ունենում ԶԼՄ-ներից, ծեծում էին խմբագրին կամ մեքենան վառում: Հիմա, սակայն, որոշել են սնանկացնել ու փակել լրատվամիջոցը:
Խոսելով Քաղաքացիական օրենսգրքի տխրահռչակ փոփոխությունների եւ դրա հետեւանքով լրատվամիջոցների դեմ դատական հայցերի մասին` Բաբաջանյանն այն որակեց որպես լրատվամիջոցների դեմ արշավ: «Հավատում եմ, որ եթե Կարեն Անդրեասյանը գնացել է այս քայլին եւ դիմել է ՍԴ` նշանակում է, որ գիտակցում կա, որ թերթերը դժվար կացության առջեւ են»,-հայտարարել է Բաբաջանյանը:
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով, թեեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում զրպարտության  եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումն ի սկզբանե ճիշտ էր, բայց օրենքն ընդունվեց հապճեպ` հաշվի չառնելով Հայաստանի իշխանավորների եւ օլիգարխների ու մամուլի հարաբերությունները: «Այսպիսով` օրենքը հնարավորություն տվեց սնանկացնելու միջոցով վրեժ լուծել նույն այդ իշխանավորներին ու օլիգարխներին դուր չեկած լրատվամիջոցներից»,-նշեց նա:




Լրահոս