Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասն հայտնում է իրանական Mehrnews կայքը:
«Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ «Էգտեդար/Ուժ» (Eghtedar/Power) զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային «Աշուրա» ռազմակայանում»,-հայտնել է Մոհամմադ Փաքփուրը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ խոշոր զորավարժությունների անցկացումը համահունչ է առաքելության իրականացմանը տարեկան պլանին, որի նպատակն է բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը։