«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի համար հարմարավետ պայմաններ են ստեղծում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում կտրամադրվի։ Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կիրառել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի նկատմամբ:
Արդեն մի քանի օր է, ինչ Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է, բայց արդեն սկսել է մտածել ֆինանսական վիճակը կայունացնելու մասին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։