Ինչպես հայտնի է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստն է:
ArmLur.am-ն այսօր դատարանում էր եւ արձանագրեց, թե ինչպես նախկին նախարարին Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխեցին Հակակառուպցիոն դատարան, եւ ինչպես էին նախարարի հարազատները դիմավորում նրան դատարանի մուտքի մոտ:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Զրուցեցինք Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ սպասելիքներ ունեն իրենք դատարանից:
Ի դեպ պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց. «Հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանի և գործող անցնող մյուս անձանց վերաբերյալ գործով տևական ժամանակ դատական նիստեր տեղի չէին ունենում, ուստի հարմար առիթ չէր ստեղծվում միջնորդություն ներկայացնել դատարան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Դ.Տոնոյանի տեսակցությունների վրա դրված սահմանափակումը վերացնելու մասին, ավելին՝ շուրջ մեկ տարի անց միայն դատարանը, այն էլ սեփական նախաձեռնությամբ, որոշում է կայացրել մերձավոր ազգականների հետ Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված սահմանափակումը վերացնելու մասին, սակայն, նույն որոշմամբ դատարանը շարունակել է սահմանափակված պահել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ նրա տեսակցությունները և հեռախոսազանգերը, որի պատճառով դեռևս հնարավոր չէ իրականացնել Դ.Տոնոյանի հանդիպումը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: Հայտնում ենք նաև, որ դատարանի հիշյալ որոշումը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Նշենք, որ այս պահին Հակակակոռուպցիոն դատարանում Դավիթ Տոնոյանի եւ մյուս ՊՆ պաշտոնատար անձանց մասով հերթական նիստն է:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան