Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անիրատեսական է համարում սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։

«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորություններից խուսափելով։ Անցակետերի բացման 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, այդպիսով անտեսելով 20 ամիս տևողությամբ քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «Թվիթերում»։

Նիկոլ Փաշինյանն իր թվիթերում գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է, և Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:




Լրահոս