ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաշինյանի տված ականապատ քարտեզներն Ալիևը զենքի է վերածելու ու դրանք մեր դեմ կիրառի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի կպահանջվի: Օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու սրտնեղել՝ գործընթացն ավարտին հասցնելու համար 25 միլիարդ դոլար կպահանջվի։

44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանը մի քանի անգամ է Բաքվին ականապատ տարածքների քարտեզներ ներկայացրել: Թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բազմիցս են հայտարարել՝ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզները պաշտոնական Երևանը Բաքվին որպես բարի կամքի դրսևորում է տվել: Բայց բարի կամքից անդին՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի կարծիքով՝ նման քարտեզներ տրամադրելով՝ օգնում ենք հակառակորդին: Ռազմական փորձագետն այն համոզմոանն է, որ ականապատ քարտեզների գումարները խնայելով՝ պաշտոնական Բաքուն այդ միջոցներն օգտագործելու է տարբեր տեսակի ու տրամաչափի զենք-զինամթերքներ ձեռք բերելու վրա ու դրանք ինչ-որ ժամանակ մեր իսկ դեմ կիրառի:

Սևակ Վարդումյան




Լրահոս