ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չենք ձուլվելու». ուսանողների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները, դասախոսների եւ համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ միասին բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ընդդեմ բուհերի միացման: Նրանք պահանջում են ձևավորել մասնագիտական խումբ, որը կարող է մանրամասն ծրագիր մշակել` բուհերի արդյունավետության զարգացման համար։

Նշենք, որ քիչ առաջ ուսանողները քայլերթով գնացին դեպի ՀՀ կառավարության շենքի մոտ, բայց քանի որ գործադիրի շենքի առջեւ այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, այդ պատճառով ուսանողները հավաքվեցին Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, ապա շարժվեցին դեպի իրենց համալսարան:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս