ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալան ա, բանկերի արածը խայտառակություն է. քաղաքացիներին դոլար չեն տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից այն մասին, որ տարադրամի կանխիկացման համար բոլոր բանկերում գանձվում է 3, որոշ բանկերում` 7 տոկոս միջնորդավճար: Այս խնդրով քաղաքացիները արդեն մի քանի օր է, ինչ ահազանգում են խմբագրություն:

Ըստ բանկերի՝ պատճառը ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաներն են, քանի որ Ռուսաստանում դոլարը քիչ է, եւ այսօր շատերը Հայաստանից են կանխիկ դոլարը փոխանցում ՌԴ: Իսկ Կենտրոնական բանկն էլ որոշել է այս հարցին լուծում տալ՝ շարքային քաղաքացիների սեփական միջոցների հաշվին: Նշենք, որ Կենտրոնական բանկը 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար է սահմանել՝ փորձելով արհեստականորեն խոչընդոտել ՌԴ տեղափոխվող դոլարի կանխիկացումը:

Բացի այս, ՀՀ որոշ բանկեր հայտարարում են, որ սա ժամանակավոր բնույթ է կրում եւ պայմանավորված է համաշխարհային ճգնաժամային իրավիճակով։ Սակայն այս պահին դեռ հայտնի չէ, թե մինչեւ երբ են շարունակելու բանկերն այս համաշխարհային ճգնաժամային ֆոնին գերշահույթներ ստանալ քաղաքացիների գրպանի հաշվին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս