ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ի հետ սահմանը խախտել թույլ չենք տվել». ինչ «մեսիջ» են փոխանցում «Հեղափոխության պահապանները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն օրերս իրանական հեռուստաալիքներով հեռարձակված «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ֆիլմում խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Իրանի դերի մասին:

«Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում։ Բավական վտանգավոր սցենար էր իրականացվում, ըստ որի՝ պետք է փոխվեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Նշենք, որ է IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս օրերին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի ցամաքային ուժերն Արևելյան Ադրբեջան ու Արդեբիլ նահանգների հյուսիսում՝ Արաքսի շրջանում, զորավարժություններ են իրականացնում:

«Զորավարժությունների ուղերձը հարևան երկրների համար հետևյալն է՝ խաղաղություն, բարեկամություն ու կայուն անվտանգության ամրապնդում, թշնամիների համար այն, որ իրանական զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի սահմաններն ու պատասխանել ցանկացած սպառնալիքին»,- շեշտել է հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամեդ Փաքփուրը:

Սևակ Վարդումյան




Լրահոս