Լուսանկարն արվել է Երեւանում
Հոկտեմբերի 13-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 29/5 շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կամո Շահբազյանի հիշատակը հավերժացնող խաչքարի եւ ցայտաղբյուրի բացման արարողությունը։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի:
(Աննա Չիտչյան, 65 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում եւ նա մահացել է վճարման ցուցակների ձեւավորման օրվա եւ դրան հաջորդող օրերի ընթացքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար) տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաեւ բաժանմունքում)՝ համաձայն հաստատված ժամանակացույցի եւ ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:
ՍՈՈՑԻԱԼԱԿԱՆ
Հարց. Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել պետական տուրքը եւ ի՞նչ ժամկետներում:
(Տաթեւիկ Հայաթյան, 36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեղատնային գործունեություն` 900005016648:
Բժշկական օգնություն եւ սպասարկում` 900005016614:
Դեղերի արտադրություն` 900005016630:
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացում: Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության կամ առեւտրի, արտահանման կամ ներմուծման, իչպես նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործման եւ այդ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման լիցենզիա տալու համար` 900005160339:
Դեղերի մեծածախ իրացում` 900005001574:
Արտադրական կանեփի արտադրություն, ներմուծում, արտահանում կամ մեծածախ առեւտրի իրականացում` 900005002390:
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Հերթական տարում վճարումը պետք է իրականացվի մինչեւ լիցենզիայի վրա նշված ամսաթվի ավարտը: