Նախարարը խնդիր է դրել իր առաջ փոխել Բրյուսովի համալսարանի ռեկտորին. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հետևողականորեն փորձում է կտրել Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների թափ հավաքող շարժման մեջքը: Հիմա էլ խնդիր է դրվել ռեկտորին փոխել:

Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետ` ռեկտոր) պաշտոնի համար:

Ավելին, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ԲՈՒՀ-երի խոշորացման գաղտնի նախագծի շրջանակներում նոր մրցույթ հայտարարելուն իր համաձայնությունն է տվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Ուշագրավն այն է, որ Ժաննա Անդրեասյանը, լինելով Խ.Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, միեւնույն ժամանակ գտնվում է Վ. Բրյուսովի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչն ակնհայտ շահերի բախում է:

ArmLur.am-ը այս առնչությամբ փորձեց կապ հաստատել ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն վերջինս անտեսեց ե՛ւ մեր զանգերը, եւ մե՛ր հաղորդագրությունները:

Հիշեցնենք, որ Բրյուսովի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ են՝
– ՀՀ փոխվարչապետ, Համբարձում Մաթեւոսյան
Ժաննա Անդրեասյան
– ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ
Դավիթ Գյուրջինյան
Արկադի Պապոյան
– ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
– ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ
Գեւորգ Բարսեղյան
– ՀՀ փոխվարչապետի օգնական
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
– Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն (համաձայնությամբ)
– ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)
– Կրթության փորձագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
– «Երեւանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
– «Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Անի Մակինյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագի- տության ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական
գիտությունների թեկնածու

2
Նունե Դավթյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության կառավարման եւ պլանավորման, մանկավարժության եւ
լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
Մարինա Աբրահամյան
– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց եւ սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
Դավիթ Մոսինյան
– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փիլիսոփա- յության եւ պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մարիա Պետրոսյան
– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սերվիսի եւ զբոսաշրջության ամբիոնի դասախոս
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Աֆինա Գրիգորյան
– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց եւ օտար լեզուների ֆակուլտետի սովորող
Էդիտա Հակոբյան
– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանություն եւ միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի սովորող
Ռոզա Սիմոնյան
– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության եւ մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի սովորող
Օֆելյա Վարդանյան
– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի սովորող
Ռոզա Մանուկյան
– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի սովորող

Լիդա Եղիազարյան




Լրահոս