44-օրյա պատերազմի ընթացքում հասարակության կողմից ամենից հաճախ հնչող արտահայտությունն «օդը փակեքն» էր: Պատերազմից ուղիղ երկու տարի անց, ցավոք, ականտեսն ենք, որ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի օդը փակ չէ: Ապացույցը վերջին՝ սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողություններն էին, ինչի ժամանակ հակառակորդը տարատեսակ զենքերի հետ մեկտեղ նորից անօդաչու թռչող սարքեր էր կիրառում։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի փոխանցմամբ՝ հայտնի չէ՝ պատերազմից հետո 2 տարվա ընթացքում պաշտպանության նախարարութունը հակաօդային պաշտպանության ոլորտում ինչ քայլեր է իրականացրել:
Վերջին նորությունը, ինչի մասին հասարակությանը տեղեկացվել է, Մի-8 ուղղաթիռների ձեռքբերումն է, ինչը հակաօդային պաշտպանության տրամաբանության մեջ դիտարկել չի կարելի:
Փորձագետի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ի էսկալացիայի ժամանակ հակառակորդը մեր ՀՕՊ համակարգերը թիրախավորել ու որոշակի հաջողությունների է հասել։
Մեր զրուցակիցը ՆԱՏՕ-ի բանակի օրինակով է բացատրում՝ հակամարտության ընթացքում հակառակորդը նախ փորձում է, այսպես ասած, օդը մաքրել ու ավիացիա կիրառելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան