ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես են ծեծի ենթարկում Էդգար Ղազարյանին․ կան հարցաքննվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթակելու միջադեպի գործով իրավապահներն անձանց են տանում հարցաքննությունների: Մասնավորապես տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են ծեծի ենթարկում Էդգար Ղազարյանին, սակայն տեսախցիկներով պարզ չեն երևում ծեծի ենթարկող անձիք ովքեր են, ուստի իրավապահներն այս օրերին հարցաքննության են հրավիրում այն անձանց, որոնց մեքենաները տեսախցիկներով պարզ երևում են: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննության են հրավիրվում կասկածելի անձինք, որոնք ըստ իրավապահների, հնարավոր է,դեպքի հետ կապ ունենան: Փաստ է մեկ բան, որ աղմկահարույց դեպքից անցել է երեք օր, սակայն մինչ օրս ծեծի ենթարկողները չեն հայտնաբերվել:

Նշենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ բռնության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։ Ղազարյանը Շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություն էր անցել։

Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ .

Քնար Մանուկյան




Լրահոս