Փորձում եմ լավատես լինել. Ալիս Մելիքսեթյանը՝ զբաղվածության եւ սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Ալիս Մելիքսեթյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է զբաղվածության ու առաջիկա ստեղծագործական նորությունների մասին:

«Այս պահին ինձ մոտ ավեի ակտիվ է հաղորդավարական գործունեությունը, բայց դրա հետ զուգահեռ կան առաջարկներ, սպասում եմ վերջնական պատասախանի»,-նշեց նա:

Անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին դերասանուհին նշեց, որ անհանգստացած է երկրում նման իրավիճակի համար. «Երկրի վիճակն ազդում է մեր առօրյայի, ինքնազգացողության հետ, բայց ամեն դեպքում ես փորձում եմ լավատես լինել, եւ կարծում եմ՝ այնուամենայնիվ մեր ղեկավարությանը կստացվի կարգի բերել երկրում առկա խնդիրները եւ ժողովրդին խաղաղ կյանք կպարգեւի»,-հավելեց դերասանուհին:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս