Եթե «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության կատարողները հրապարակայնացվեն, Եվրոպայում շատերը կզարմանան, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով` Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով աշխատում է ահաբեկչական գործողության հետաքննության վրա, սակայն մինչ այժմ բախվում է «որևէ կերպ փոխգործակցելու չցանկանալու և միասին ճշմարտության խորքը հասնելու ցանկության պատին»:
«Որը, հավանաբար, շատերին կզարմացնի եվրոպական այս երկրներում, եթե այն հրապարակայնացվի», – հավելել է Պեսկովը: