![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/1095503.jpg)
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին: