Մարդասիրական օգնություն՝ ռազմական գործողությունների հետևանքով վարելահողերը կորցրած Ներքին Հանդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

53 փաթեթ մարդասիրական օգնություն՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ են տրամադրվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքին, որը սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով կորցրել է վարելահողերը և արոտավայրերը:

Սահմանամերձ համայնք Հայկական կարմիր խաչի ընկերության թիմը հասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի International Committee of the Red Cross in Armenia ուղեկցությամբ:

Օգնությունը տրամադրվել է ԿԽՄՖ Արտակարգ իրավիճակներին արձագանքման ֆոնդի աջակցությամբ: Ֆոնդի միջոցներով ընդհանուր առմամբ տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց կտրամադրվի սննդի 5500 փաթեթ, հիգիենիկ պարագաների՝ 5500 փաթեթ, անկողնային պարագաների՝ 300 հավաքածու, Ջերմուկի և Գորիսի միջնակարգ դպրոցներում կստեղծվեն Անվտանգ տարածքներ (2), որոնք կծառայեն որպես զարգացման կենտրոններ:

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ, ԿԽՄՖ, Մոնակոյի Կարմիր խաչի և «Հանթեր ֆուդ» կազմակերպության աջակցությամբ, ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 5000 միավոր/փաթեթ/կտոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, Առաջին օգնության արկղերի, կենցաղային և խոհանոցային իրերի, անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով:

Աջակցությունը տրամադրվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի տուժած և ներքին տեղահանված անձանց հյուրընկալած համայնքներում և Երևանում:




Լրահոս