Ով է Իտալիայի նորանշանակ վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հոկտեմբերի 22-ից Իտալիայի վարչապետը Ջորջա Մելոնին է, որն առաջին կինն է այդ պաշտոնում։ Մինչ այդ նա զբաղեցրել է երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը (2008-2011), Իտալիայի եղբայրներ կուսակցության (2014 թվականից) և Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության (2020 թվականից) առաջնորդն է։

Ջորջա Մելոնին ծնվել է 1977 թվականի հունվարի 15-ին Հռոմում և մեծացել է Գարբատելայի հռոմեական խղճուկ բնակարանում, ստացել է լեզվաբանական միջնակարգ հատուկ կրթություն Ամերիկո Վեսպուչիի անվան համալսարանում։ Տասնհինգ տարեկանում ստեղծել է «Նախնիներ» ուսանողական միությունը, որն իր խնդիրն է համարել պայքարել դպրոցական բարեփոխման նախագծի դեմ, որը նախաձեռնել էր կրթության նախարար Երվոլինո-Ռուսսոն։ 1996 թվականին ղեկավարել է «Ուսանողական գործողություն» կազմակերպությունը, 1998 թվականին ազգային միության կողմից ընտրվել է Հռոմի պրովինցիայի խորհրդի անդամ և ընդգրկված եղել Մշակույթի, դպրոցի և երիտասարդական քաղաքակության հանձնաժողովում։ 2001 թվականին Ազգային միության ղեկավար Ջանֆրանկո Ֆինին Մելոնիին նշանակել է «Երիտասարդական գործողություն» կուսակցության երիտասարդական կազմակերպության ազգային կառավարման կոմիտեի ղեկավար։ 2004 թվականին Վիտերո քաղաքում այս կազմակերպության ազգային համաժողովում գլխավորում էր այն։ 2008 թվականի մայիսի 8-ին դարձել է երիտասարդության գործերի նախարար առանց պորտֆելի Բերլուսկոնիի չորրորդ կառավարությունում (31 տարեկանում դարձել է ամենաերիտասարտ նախարարը Իտալիայի Հանրապետության պատմության մեջ)։ Ավելի ուշ ղեկավարել է «Երիտասարդ Իտալիա» երիտասարդական կազմակերպությունը։

2016 թվականի մարտի 16-ին Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Մատեո Սալվինիի Հյուսիսի լիգայի աջակցությամբ կմասնակցի Հռոմի քաղաքապետի ընտրություններին։ 2016 թվականի հունիսի 5-ին ընտրության առաջին փուլում կրեց պարտություն՝ հավաքելով 20,64 % և մնալով երրորդ տեղում՝ զիջելով Իտալիայի պատգամավորիների պալատի նախագահի տեղակալ Ռոբերտո Ջակետիին (24,87%) և «Հինգ աստղերի շարժման» թեկնածու Վիրջինիա Ռաջիին (35.25%)։

Ինչպես նշեցինք, նա իր պաշտոնը զբաղեցրել է հոկտեմբերի 22-ին եւ հենց հաջորդ օրը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Վատիկանում էր։ Վարչապետին այսօր շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ն․Հ․




Լրահոս