Երգչուհի Արփին՝ այս օրերին գտնվում է ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում: Երգչուհին բացի ստեղծագործական գործունեությունից շուրջ մեկ տարի է` հիմնել է իր սեփական պայուսակների բրենդը, որն անվանել է «Մախմուր»:
Ի դեպ, նշենք, ավելի վաղ Արփին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր նոր գործունեության եւ բիզնես լեդի լինելու մասին:
Նշենք, որ Արփին իր ինստագրամյան էջում ակտիվորեն հետեւորդների հետ կիսվում է «Մախմուր»-ի պայուսակներով.
«Երեկ Լոս Անջելեսում առաջին անգամ ներկայացրեցինք Մախմուրը: Մի կողմից անսպասելի էր նման արձագանք և հիացմունք, մյուս կողմից՝ սպասելի, քանի որ մեկ տարվա ընթացքում ջանք չենք խնայել կատարելագործել մեր աշխատանքը, ընդառաջ գնալ մեր հաճախորդների առաջարկներին, ներկայացնել նոր մոդելներ և հավաքածուներ:
«Մախմուրը շատ սիրվեց Լոս Անջելեսում: Շնորհակալ ենք կազմակերպիչներին, բոլոր ներկա գտնվողներին, հայկական արտադրանքը գնահատողներին»։
Լիդա Եղիազարյան