ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ կհանդիպեն Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը. հայտնի է հանդիպման վայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հաստատեց, որ այս ամսվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սոչի։ Առաջին անգամ Փաշինյանի՝ Սոչի մեկնելու մասին հայտարարել էր «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին եւ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել Ռուսասատնում: Սպասվում է, որ այցի ընթացքում եռակողմ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ։ Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը սկսել է նախապատրաստվել Աստանայում, հոկտեմբերի 14-ին ԱՊՀ գագաթնաժողովում, Պուտինի ելույթից հետո:

Հավելենք,որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ երկու հանդիպումները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի և Ֆրանիսայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Պրահայում էին՝ հոկտեմբերի 6-7 -ին, Եվրոպական քաղաքական հանրության հավաքի ընացքում: Որպես հանդիպման հավանական վայր նշվում էր նաեւ Մոսկվան, սակայն ի վերջո ընտրությունը կանգ է առել Սոչիի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս