ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի փոխվարչապետը պատասխանել է Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանվ ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։ «Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-գրել էր Փաշինյանը:

Ի պատասխան, Մուտաֆաևը նշել է, որ  Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը դիտարկում են որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Նրա խոսքով, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ՝ հայելային։ Ադրբեջանի հետ այս հարցում պայմանավորվածություններ չեն եղել։ Հետևաբար, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը չի ցանկանում տրամադրել ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ երթուղի՝ առաջարկված նույն մշտադիտարկման արդյունքում:

Հավելենք, որ օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետ ստեղծելու նախագիծ։Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ «ադրբեջանական կողմից դեպի Քարվաճառ, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Սանասար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս