ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Թուրքիայում

 

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայում նվաճել է 8 մեդալ: Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը եւ Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ եւ աջ ձեռքերով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը եւ Ալեքսանդր Մովսիսյանը: Վերջինս երկու ձեռքով էլ բրոնզե մեդալ է նվաճել:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններով են  կատարվում ամուսնական պայմանագրի փոփոխությունը եւ լուծումը:

Իրինա Սիմոնյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: Ամուսնական պայմանագիրը փոփոխվում եւ լուծվում է ամուսնական պայմանագիր կնքելու համար սահմանված կարգով: Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում։ Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման եւ լուծման համար քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։

ՀՀ քաղաքացիական կացության

ակտերի գրանցման գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ստանալ ջրօգտագործման թույլտվության հայտը:

Միքայել Վարդանյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝

1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին եւ դրանց առնչվող իրավական այլ ակտերին,

2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք եւ այլն) օգտվելու անհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների եւ համապատասխան գույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը եւ գտնվելու վայրը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ եւ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաեւ գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնից տեղեկատվություն։




Լրահոս