Ֆինանսական խոշորագույն բուրգի հիմնադիր Բերնարդ Մեդոֆֆի կինը խոստովանել է, որ ինքն ու ամուսինը որոշել էին ինքնասպանություն գործել դեռ նախքան նրա ձերբակալությունը: “Մենք սարսափելի հեռախոսային զանգեր էինք ստանում, աննկարագրելի էլեկտրոնային նամակներ, որոնք պարզապես դուրս են երեւակայությունից, եւ ես ասացի, որ էլ չեմ կարող այդպես շարունակել”,- ասել է նա:2010-ի վերջին հայտնի դարձավ, որ Մեդոֆի որդիներից մեկը` Մարկը, ինքնասպանություն է գործել: Մեդոֆֆի ֆինանսիստը յուրացրել էր 64.8 միլիարդ դոլար` խոստանալով հաճախորդներին բարձր տոկոսներ: Ֆինանսական բուրգը քանդվել է ճգնաժամի թեժ պահին, երբ ներդրողները միաժամանակ ցանակացել էին հաշվից հանել մոտ 7 միլիարդ դոլար:Մեդոֆֆին ձերբակալել էին 2008 -ի դեկտեմբերին, իսկ 2009 -ին նա ընդունել էր իր մեղքը՝ ասելով, որ այդ ընթացքում խաբել է ներդրողներին եւ պետությանը, ոչ մի գործարք չի կնքել, այլ գումարը տեղափոխել է իր բանկային հաշվին:Ներկայումս 72-ամյա հանցագործը իր պատիժն է կրում Հյուսիսային Կարոլինայում 150 տարի ժամկետով: Նրան նաեւ տուգանել են պատճառած վնասի կրկնակի չափով:
Ամուսիններով ինքնասպանությունը հարսանիք է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ