Իրանցի կնոջ մահվան դեպքից հետո բողոքի ցույցերը չեն դադարում։ Այս անգամ ArmLur.am֊ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են իրանցիները բողոքի ակցիա իրականացնում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։
Հիշեցնենք, որ Թեհրանում եղբոր հետ քայլելիս նրան ձերբակալել էին ոստիկանության աշխատակիցները՝ մեղադրելով հիջաբը ճիշտ չկրելու համար։ Ըստ այդ օրենքի՝ կինը պարտավոր է մազերը ծածկել հիջաբով կամ գլխաշորով, իսկ ձեռքերն ու ոտքերը լայն հագուստով: Նա կոմայի մեջ է ընկել ոստիկանության մեկուսարանում վայր ընկնելու պատճառով: