![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/befunky_collage_2022_10_30t115017_391.thumb_.jpg)
Հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 66/68 հասցեի ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից, որը հայտնել է, որ «Լվա ինքդ» կետում տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված «Լվա ինքդ» ավտոլվացման կետում MAN մակնիշի բեռնատարի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ 63-ամյա Սարգիս Սարգսյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։