ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները տուգանվել են 433 մլն դրամի չափով. նրանք մոլորեցրել են հասարակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները տուգանվել են շուրջ 433 միլիոն ՀՀ դրամի չափով: Մասնավորապես, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով պատասխանատվության միջոցներ են կիրառվել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող  3 ընկերությունների նկատմամբ, որոնք գովազդի միջոցով հասարակությանը փորձել են մոլորեցրել:

Մասնավորապես պարզվել է, որ «Կաբարկո» ՍՊԸ-ն («Adjarabet») «Սլոթ Նինջա», «Վայրի Արևմուտք», «5+1 Լայվ», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն («Vbet») «ՀաջողԱկ», «ՀաջողՄիամսյԱկ» և «Դիջիթեյն» ՍՊԸ-ն («TotoGaming») «Քեշ-քեշ շահումներ», «Կոսմո Ռեյս» անվանումներով ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում տեղեկատվությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորություն, ակցիաների շրջանակներում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության և հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվություն գովազդներում չի նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով, ինչպես նաև իրականացված գովազդները հակասել են օրենքին:

Արդյունքում` հանձնաժողովի մի քանի որոշումներով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի, «Դիջիթեյն» ՍՊԸ-ի և «Կաբարկո» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են համապատասխանաբար 168 503 335 ՀՀ դրամի, 62 424 401 ՀՀ դրամի և 202 147 342 ՀՀ դրամի չափով տուգանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս