COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 631,8 միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 631,8 միլիոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդությունների հետեւանքներից մահացածների թիվը հասել Է 6,59 մլն մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 846,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3275, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3185, Ֆրանսիայում՝ 2396, Գերմանիայում՝ 1828, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս