Դերասանուհի, երգչուհի Լիլիթ Բադանյանը եւ փոքրիկ երգչուհի Իլոնան երեկ իրենց երկրպագուներին ներկայացրել են նոր ու վառ երգի տեսահոլովակ: Այն կոչվում է «Barbie տիկնիկներ»: ArmLur.am-ի հետ զրույցում Լիլիթն առաջին անգամ պատմել է տեսահոլովակի գաղափարի, երգի ընտրության եւ փոքրիկ Իլոնայի հետ համագործակցության մասին:
«Առաջին անգամ եմ նման երգով հանդես գալիս, չնայած որ ինձ համար մի քիչ խորթ էր, բայց նաեւ շատ հաճելի: Սա ինձ համար կոնկրետ նորություն էր, քանի որ նախկինում երբեք նման աշխատանք չեմ ունեցել: Նման վառ ու լուսավոր երգ ստեղծելու գաղափարը եղել է իմ փոքրիկ կոլեգայի՝ Իլոնայի ծնողներինը: Իրականում երգի ստեղծման ընթացքը շատ հետաքրքիր է եղել եւ միեւնույն ժամանակ շատ պարտավորեցնող այն առումով, որ երգը առաջինը պետք է սիրեն եւ գնահատեն երեխաները: Ինձ հետ երգող աղջնակը դեռ 6 տարեկան էլ չկա, ու պետք է ասեմ, որ իր տարիքի համար շատ պատրաստակամ է ու շատ պրոֆեսիոնալ ձեւով է մոտենում գործին»,-նշեց Լիլիթը:
Լիլիթ Բադանյանի խոսքով՝ երգի տեսահոլովակը նկարահանվել է ամռանը, սակայն Հայաստանում սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ պրեմիերան հետաձգվեց. «Ինչպես նկատում եք, տեսահոլովակը նկարահանվել է ամռանը, սակայն երկրում կատարվող սահմանային լարված իրավիճակը մեզ ստիպեց այն հետաձգել: Երգը փոքրիկների համար է, եւ կարծում եմ՝ մեր փոքրիկները, անկախ իրավիճակից, պետք է վայելեն իրենց մանկությունը»:
Ի դեպ, նշենք, որ «Barbi տիկինիկներ» երգի խոսքերի հեղինակը Վլադիմիր Պողոսյանն է, երաժշտության գործիքավորումը՝ Էմանուլ Հակոբյանինը, իսկ ռեժիսորը Հարություն Գեւորգյանն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԱԼԻՖԻՍԵՆՏԱ, ԿԼԵՈՊԱՏՐԱ…
Հոկտեմբերի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է Հելոուինի տոնը: Այս տոնը ժամանակակից համաշխարհային տոն է, որը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում, եւ որի հիմքում Իռլանդիայի եւ Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են: Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական եւ ամերիկյան երկրներում, սակայն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում։
Չնայած որ Հայաստանում Հելոուինն այնքան էլ ընդունելի տոն չէ, բայց, այնուամենայնիվ, հայկական շոուբիզնեսի մի քանի վառ կերպարներ փորձել են մասնակցել տոնին:
Տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանը Հելոուինին կերտել է Մալիֆիսենտայի կերպարը, իսկ լուսանկարներին կից գրել է. «Դու իմ թեյի բաժակն էիր, բայց ես հիմա գինի եմ խմում: Շնորհավոր Հելոուին»:
Իսկ, ահա, դերասանուհի, երգչուհի Մեգգի Բադիրյանը Հելոուինի տոնին հանդես է եկել Կլեոպատրայի կերպարով:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՆՎԻՐԱՏՈՒՆ
«Ակբա» բանկը 2021 թվականին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատու ընկերությունն է. բանկը հիմնադրամին տրամադրել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ:
Կատարած նվիրատվությունների համար «Ակբա» բանկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մրցանակ է ստացել «ԱՐՑԱԽ ԱԴԱՄԱՆԴ» անվանակարգում:
Բանկը 2020 թվականին մեկնարկել եւ 2021 թվականի ամբողջ ընթացքում շարունակել է իր կողմից թողարկված քարտերի միջոցով կատարված յուրաքանչյուր գործառնության 0,3%-ն իր հասույթից ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ ընդհանուր առմամբ տրամադրելով ավելի քան 136 միլիոն ՀՀ դրամ:
Բանկը եւս 50 միլիոն ՀՀ դրամ միանվագ աջակցություն է տրամադրել հիմնադրամին՝ նպաստելով վերջինիս ընթացիկ խնդիրների շուտափույթ լուծմանը:
«Մեկը երկու դարձնենք» նախաձեռնության շրջանակում էլ «Ակբա»-ն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել է ավելի քան 4 միլիոն ՀՀ դրամ:
«Ակբա» ֆինանսական խմբի մյուս անդամները՝ «Ակբա Լիզինգ»-ն ու «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են տրամադրել համապատասխանաբար 10 եւ 20 միլիոն ՀՀ դրամ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին «Ակբա» ֆինանսական խմբի աջակցության ընդհանուր չափը 2021-ի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 220 միլիոն ՀՀ դրամ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Snap ԵՐԳԸ
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հոկտեմբերի 31-ին հյուրընկալվել է ամերիկյան վարկանիշային The Late late Show with James Corden հաղորդմանը:
Երգչուհին շոուին կատարել է եվրատեսիլյան Snap երգը նոր մոտեցմամբ. նա Snap-ը հանդիսատեսին է ներկայացրել հայկական ժողովրդական գործիքների կիրառմամբ հայկական շնչով բեմում:
The Late late Show with James Corden ռեյտինգային հաղորդմանը հյուրընկալվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նիքի Մինաժը, Սելենա Գոմեսը, Քայլի Ջենները, Քիմ Քարդաշյանը, Շոն Մենդեսը եւ այլք: