Գնված լաստանավերն ու նվազագույն աշխատավարձը. Վահան Քերոբյանի մանիպուլացիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսից «Նիկոլ Փաշինյանը խաբել է» անվամբ շարք է սկսել, եւ ամեն օր օրաթերթի հերթական համարում ներկայացնում է վարչապետի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարություններն ու իրականություն՝ ապացուցելով, որ նա տարբեր առիթներով մանիպուլացնում եւ խաբում է քաղաքացիներին:

Ի լրացումն այս շարքի, արդեն ArmLur.am լրատվական կայքում սկսել ենք մեկ այլ շարք եւ ներկայացնում ենք արդեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պաշտոնյաների կողմից տարբեր ժամանակներում ասված կեղծ հայտարարությունները, քանի որ նման գործելաոճ ամեն դեպքում միայ վարչապետը չէ, որ ունի: Նման գործելաոճով աչքի են ընկել ոչ միայն կոնկրետ անձինք, այլ նաեւ գերատեսչությունները՝ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով:

Մանիպուլացիաներ եւ կեղծ տեղեկությունների հարցում բացարձակ առաջատարը թերեւս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, որն այդ առումով մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:

2022 թվականի ապրիլի 6-ին Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում Քերոբյանը մանիպուլատիվ հայտարարություն է արել, թե ընդդիմության կողմից առաջարկված նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագիծը մերժվեց, քանի որ բերելու էր նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման։ Սակայն նա սխալվում է, քանի որ Հայաստանում պետական պաշտոնյաների աշխատավարձերը որևէ կերպ կախված չեն նվազագույն աշխատավարձի չափից։ Դրանք սահմանված են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Ըստ այդմ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձի աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված գործակցի արտադրյալով։

Վահան Քերոբյանն այս տարվա սեպտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը․ «Օգտվելով առիթից, ուզում եմ նշել, որ սեպտեմբերի 8-ին հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքսում» Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը և հիմա գտնվում է 11-րդ տեղում՝ ամբողջ աշխարհում տնեսական ազատությունների ցուցանիշով»։ Սակայն նրան արձագանքեց «Լույս» հիմնադրամը՝ հայտնելով, որ թեև վերջիններս իրավացիորեն նշում են տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում 11-րդ տեղը զբաղեցնելու մասին, սակայն որևէ կերպ չեն պարզաբանում, որ հրապարակված զեկույցը վերաբերում է 2020 թվականին:

Ամիսներ շարունակ նախարարը խոստանում է հայկական կողմի գնված լաստանավերի գործարկումը: Նա վերջերս  հայտարարեց, որ  լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Սակայն դեռ նորություն չկա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս