ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. Իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018-ից սկսած լուրջ ուշադրություն չի դարձվել ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ գնահատականներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, գործընթաց, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ: Այդպես է եղել նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ըստ էության, երկիրը չի տեղափոխվել ռազմական ռելսերի վրա եւ դա է պատճառը, որ տռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության: Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար: Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական եւ ռազմական կառավարման գործունեության մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը:




Լրահոս