Դատախազությունն ընդդեմ Միխայիլ Բաղդասարյանի. սնանկ և կյանքից հեռացած գործարարից գումար են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ ներկայացրել հանցանքի մասին հաղորդում՝ պետությանը շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնասի մասով: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը:

Hraparak.am-ը գրել էր, որ խոսքը վերաբերում է «Միկա» մարզահամալիրին: Այս մարզահամալիրը կառուցել է «Արմավիայի» հիմնադիր, «Միկա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը, որը մի քանի տարի առաջ մահացել է։ Մարզադաշտի շինարարությունը սկսվել է 2006-ին, նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում, մարզադաշտը տեղավորում է 7250 հանդիսական:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է գործարարին եւ գրել, որ  պետության հանդեպ Բաղդասարովն ունեցել է 6,9 մլրդ դրամի պարտք, 35 մլն դոլարի պարտք՝ 7 բանկերի, ինչպես նաեւ այլ պարտքեր: Ստացվում է՝ Գլխավոր դատախազն ընկել է վաղուց սնանկ ճանաչված եւ մահացած  մադկանց հետեւից: Եթե Միխայիլ Բաղդասարովին պատկանող ընկերությունը սնանկացել է, եւ այդքան պարտքեր են կուտակվել, էլ ումից է պահանջում դատախազությունն այդ գումարները:




Լրահոս