Սոչիի այցից հետո Փաշինյանը բարձր տրամադրություն ուներ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում նկատել են, որ Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի, խմբակցության հետ վերջին հանդիպմանը նա չի թաքցրել իր ոգեւորությունը: Թեեւ կողմերը համաձայնության չեկան, սակայն Փաշինյանն ասել է, որ կարեւորը դա չէ, այլ ստատուս քվոյի պահպանումը եւ այն, որ ինքը ցույց տվեց, որ պատրաստ է ստորագրել, տապալողը եղավ Ալիեւը:

Փաշինյանի պահվածքից գոհ են մնացել նաեւ ՌԴ-ում. համարում են, որ նա իրենց գծած սցենարով է շարժվում։ Մեզ ասացին նաեւ, որ Փաշինյանը պատրաստվում է հուժկու պատասխան տալ Ալիեւի՝ Շուշիում հնչեցրած սպառնալիքներին։ Չի բացառվում, որ դա կանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ կամ մոտ օրերս՝ այլ առիթով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս