Պեմզաշենի ողբերգական դեպքով կա ձերբակալված․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ:
Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և վերջիններիս մոր սպանության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ArmLur.am֊ը հայտնել էր, որ  ArmLur.am֊ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական գործով ոստիկանությունն արդեն հետքեր է գտել։ Ըստ ArmLur.am֊ին հասած բացառիկ տեղեկությունների՝ ոստիկաններն կասկածյալ ունեն։ Այս պահին իրավապահներն աշխատանքներ են իրականացնում կասկածյալի շուրջ:




Լրահոս