Ինչ իրադրություն է Ջերմուկում. մանրամասնում է փոխքաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկում այս պահին դրությունը նորմալ է: Մեզ մոտ կրակոցներ չեն հնչել, քաղաքում ձայներ  չեն  լսվել, իսկ դիրքերի մասով ոչինչ ասել չեմ կարող, տեղեկություններ չունեմ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ջերմուկում քաղաքացիները փորձում են ապրել կյանքի բնականոն հունով, չնայած, որ մարդիկ դեռ վախեցած են:

Իսկ այն հարցին, թե քանի հանգստացող կա այս պահին Ջերմուկում մեր զրուցակիցն ասաց.« Այս պահին ավելի քան 100 հանգստացող կա, բայց լիահույս ենք, որ անվտանգության հարցերը կարգավորելուց հետո զբոսաշրջիկները եւ քաղաքացիները նորից կվերադառնան առողջարանային կնետրոններ»:

Նշենք, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս